Մերկելը հնարավոր է համարում հակառուսական նոր պատժամիջոցները
AP–ն փոխանցում է,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելը: « Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Սիրիայի իրավիճակը կքննարկեն Բեռլինում «նորմանդյան քառյակի» հանդիպման ժամանակ, սակայն «հրաշքի» չսպասել։ Ոչ մի տարբերակ, այս դեպքում՝ պատժամիջոցներ, չի կարելի բացառել՝ հաշվի առնելով ամբողջ իրավիճակը» ,ասել է Մերկելը և նշել է, որ առաջնայինը մարդկային տառապանքներն ինչ–որ չափով նվազեցնելն է։
