ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե ապրիլյան պատերազմից առաջ տեղեկատվական դաշտում ՀԱՊԿ անդամ մեր գործընկերների հետ որոշակի փոխադարձ պարտավորություններ ունեի՞նք, որպեսզի ստանայինք որոշակի տեղեկատվություն. «Ինքներդ որոշեք՝ այս հարցին պատասխանե՞լ, թե՞ ոչ»,-հարց ուղղեց նա փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին:
Փոխոստիկանապետը նշեց.«Հարցն իրոք Ոստիկանությանն ուղղված չէ: Այնուամենայնիվ, տեղեկացնեմ, որ մենք գործում ենք ինչպես՝ կոնվենցիայի շրջանակներում, այնպես էլ՝ ԱՊՀ մասնակից պետությունների համապատասխան համաձայնագրի շրջանակներում։ Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ նկատի ունենք, բնականաբար, այդպիսի տեղեկատվություն մենք չէինք կարող ստանալ ՀԱՊԿ անդամ պետություններից, քանի որ դրանք կատարվում են զուտ քրեական գործերի շրջանակներում»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանական հակահայ քարոզչության դեմ ի՞նչ քայլեր են իրականացվում։
«Արձանագրությունը ՀԱՊԿ անդամ պետությունների համար է, ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ես դա կընդունեմ՝ որպես հորդոր կիբեռանվտանգության ծառայության միջոցով որոշակի քայլեր անելու համար։ Ադրբեջանական դոմեյնները չենք կարող վերահսկել»,- պատասխանեց փոխոստիկանապետը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը