ՀԱՊԿ գագաթաժողովը անհաջողությամբ պսակվեց Հայաստանի համար. Stratfor
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի հոդվածում հոկտեմբերի 14-ին Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջնորդների հանդիպումն անհաջողությամբ պսակվեց Հայաստանի համար:«Չնայած ՀԱՊԿ գագաթաժողովին կնքված համաձայնագրերին՝ «հանդիպումը ոչնչով չհիշվեց»: Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ դաշինքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նոր գլխավոր քարտուղար կնշանակի, սակայն առաջնորդները որոշեցին հետաձգել այդ հարցի քննարկումը մինչև տարեվերջ»,-ասվում է Stratfor-ի հոդվածում:
