Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միասնական փաթեթ է, և դրանից առանձին բաղադրիչների դուրսբերումը ապակառուցողական է: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով ԼՂ հարակից տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու վերաբերյալ հարցին: «Մենք բազմիցս մեր կարծիքն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի հարցով: Այդ հարցը պետք է դիտարկել կարգավորման մյուս բաղադրիչների, այդ թվում Ղարաբաղի կարգավիճակի հարցի, բոլոր փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանման, խաղաղապահական գործողությունների անցկացման հետ համատեղ: Կարգավորման հարցը միասնական փաթեթ է, և դրանից առանձին բաղադրիչներ դուրս հանելու ցանկացած փորձ, որին մեկ կամ մյուս կողմը նախապատվություն է տալիս, ապակառուցողական են»,- ասել է Պոպովը: Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած համանախագահների հանդիպմանը՝ Պոպովը նշել է, Ռուսաստանի արտգործնախարարությունում անցկացված հանդիպմանը մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքները: «Ս.Վ. Լավրովը գործընկերներին տեղեկացրել է Ռուսաստանի ինքնուրույն միջնորդական ջանքերի մասին, կիսվել Երևանում և Բաքվում Ղարաբաղյան խնդրի շուրջ իր զրույցների գնահատականներով»,- ասել է Իգոր Պոպովը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը