ԵՄ կառույցների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին երիտասարդներն այսուհետ կկարողանան տեղեկատվություն ստանալ Երևանում հոկտեմբերի 18-ին բացված եվրաակումբում: Միջոցառմանը մասնակցել են 30 երիտասարդներ երևանյան տարբեր կրթական հաստատություններից և հասարակական կազմակերպություններից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա հանդես եկավ ողջույնի խոսքով և ազդարարեց Երևանում Եվրաակումբի մեկնարկը:«Ես շատ ուրախ եմ որ Հայաստանյան երիտասարդությունը նույնպես հետքրքրված է այս գաղափարով և նախաձեռնությամբ: Այն փաստը, որ Հայաստանում նույնպես մեկնարկում են եվրաակումբները և գաղափարը տարածում է գտնում, խորհրդանշական է: Դա վկայում է այն մասին, որ երիտասարդ հայերի եվրոպական ինքնությունը շատ ամուր է: Ինչը նշանակում է, որ հայաստանյան երիտասարդությունը մեծապես հետաքրքրված է շարունակել իր կապերը եվրոպական երիտասարդության հետ խոսելու և համագործակցության միջոցով, ու ոչ միայն Եվրամիության շրջանակներում»,- ընգծեց Սվիտալսկին:Անդրադառնալով եվրաակումբի գաղափարին՝ դեսպանը նշեց, որ այդ ակումբները հնարավորություն են տալիս տեղեկատվություն ունենալ Եվրոպայի մասին, զրույցներ և խոսակցություններ վարել Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին:
«Կարծում եմ, եվրաակումբները լրացուցիչ հնարավորություն կընձեռեն հայ երիտասարդությանը, մասնավորապես, մարզերում բնակվող հայ երիտասարդներին, ստանալ տեղեկություն Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին: Առաջին եվրաակումբը Հայաստանում բացվեց Գորիսում: Ես շատ ուրախ էի տեսնել երիտասարդության հետաքրքրությունը այնտեղ: Հիմա մենք բացում ենք երկրորդ եվրաակումբը Երևանի կենտրոնում՝ ամբողջ Հայաստանի աշխուժության կենտրոնում»,- ասաց դեսպանը:Եվրոակումբների գաղափարը մեկնարկել է ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում: Այնուհետև այդ գաղափարը տարածում գտավ այլ Եվրամիության անդամ երկրներում, ինչպես նաև Եվրամիության սահմաններից դուրս:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը