Հայաստանն ու ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը

2016 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը անդամ 6 պետությունների անունից ընդունեց հայտարարություն՝ դատապարտելով Հակահրթիռային համակարգերի զարգացումը… Ու թեև հայտարարության մեջ նշված չէ ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անունը, սակայն ակնհայտ է, որ բողոքի հասցեատերը հենց հյուսիատլանտյան դաշինքն է: Զավեշտալի է Նախ հարկ է նկատել, որ հակահրթիռային համակարգը բացառապես պաշտպանական համակարգ է, այն նախատեսված է հակառակորդի բալիստիկ հրթիռները օդում վնասազերծելու համար և դրա համար հարկավոր չէ թեկուզ մեկ զինվոր կամ, առավելևս, խաղաղ բնակիչ սպանել: Հետևապես, ինքնին անհեթեթ է որևէ լուրջ սուբյեկտի կողմից բողոքել հակահրթիռային համակարգերի զարգացումից (եթե, իհարկե, չկա այդ պետությունները բալիստիկ հրթիռներով խոցելու մտադրություն): … Ըստ էության, պաշտպանական այդ համակարգերից բողոքելը նույնն է, ինչ բողոքել, որ որևէ մեկը զրահաբաճկոններ կամ հակագազեր է արտադրում: Հետևապես, եթե մեկը բողոքում է դիմացինի պաշտպանական համակարգերից, ապա կարելի է վստահաբար պնդել, որ այդ բողոքողը խաղաղ մտադրություններ չունի: Եվ այստեղ հարց է ծագում, թե այդ ի՞նչ է անում ՀԱՊԿ-ը  կամ Ռուսաստանը, որ արևմուտքում ու ՆԱՏՕ-ում լուրջ միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանից պաշտպանվելու համար: Հայաստանն ի՞նչ գործ ունի Այս տրամաբանությանը, անշուշտ, կարելի է հակափաստարկել այն, որ Ռուսաստանը մտահոգություն ունի, որ ՆԱՏՕ-ն կարող է հարձակվել իր վրա, իսկ ինքը չի կարողանա բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնել…  Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս. նախ, ինչու՞ պիտի ՆԱՏՕ-ն հրթիռային հարված հասցնի ՌԴ-ին, և երկրորդ՝ ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը: Հայաստանը 2005 թվականից հանդիսանում է ՆԱՏՕ-ի գործընկեր-պետություն և ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է խաղաղապահ առաքելություն: Հայաստանի բոլոր ուժային (այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը և այլն) կառույցները օգտվում են ամերիկյան ֆինանսական աջակցությունից:

Ավելին, ՀՀ Զինված ուժերը հենց ՆԱՏՕ-ի կազմում են իրականացնումխաղաղապահ առաքելություն Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում:
Այս լույսի ներքո բացարձակապես անհասկանալի է, թե ինչու՞ է Հայաստանը դատապարտում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տարածումը… Առավելևս, որ եթե անգամ չլիներ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, միևնույնն է, հազիվ թե Հայաստանը մտադիր է բալիստիկ հրթիռներով հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, որ խնդիր ունենա այդ դաշինքի հակահրթիռային համակարգերի հետ: Համենայնդեպս, ստացվում է, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանը պաշտոնապես դեմ է արտահայտվել մի շարք (այդ թվում՝ գործընկեր) երկրների կողմից իրենց տարածքն ու բնակչությանը պաշտպանելուն ուղղված համակարգերի զարգացմանը: Մնում է միայն հուսալ, որ Հայաստանի գործընկեր ՆԱՏՕ-ի անդամ պետությունները լուրջ չեն վերաբերվի Հայաստանի այդ դիրքորոշմանը, ըմբռնելով, որ այն արված է հյուսիսային ճնշումների ներքո: Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am