Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ երեկ ՀՀԿ խորհրդի նիստում Վարդան Այվազյանի և Կարեն Կարապետյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Բաղդասարյանը նշեց, որ հարցը գնում էր, թե ո՞վ պետք է զբաղվի այդ խնդրով՝ կառավարությու՞նը, թե՞ համապատասխան հանձնաժողովը:
«Այնտեղ որևէ հակասություն չի եղել, առողջ մթնոլորտում եղել է քննարկում և այնտեղ խմբագրական բավականին խնդիրներ կան : Որևէ սուր նման տիպի արտահայտություն չի արվել»,- ասաց նա՝ հավելելով՝ նույն այդ պատգամավորը՝ Վարդան Այվազյանը ողջունելով և գովեստի խոսքերով է սկսել իր ելույթը: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հնարավոր է Գագիկ Բեգլարյանը նոր կուսակցություն հիմնի Բաղդասարյանն ասաց.
« Ի՞նչ եք ուզում այդ մարդուց: Գագիկ Բեգլարյանը երեկ եղել է մեր գործադիրի նիստին, շատ բարձր տրամադրությամբ: Նա իր մնայուն և ուրույն տեղն ունի «Հանրապետական» կուսակցությունում: Այդ խոսակցությունները վառ երևակայություններ են»,- ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը