Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի նախորդ շաբաթ կատարած հանձնարարականի մասին, նշեց. «Այն, ինչ վարչապետն ասաց, դրա փոխարեն կարող էր ասել՝ այո՛, օբյեկտիվ պատճառներով կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել հարս, ընկեր, փեսա, քույր ազգակցական կապից, բոլորս էլ երեք քայլից այն կողմ իրար հետ անպայման որեւէ կարգավիճակ ունենք, բացառել դա հնարավոր չէ: Վարչապետը պետք է սկսեր հենց իրենից, որովհետեւ իր փեսան փոխնախարար է ու հայտարարեր, որ անկախ նրանից՝ ձեր կոլեկտիվում ովքեր են աշխատում, ես խստորեն հանձնարարում եմ՝ ոչ մի արտոնյալ վիճակ նրանք չպետք է ունենան: Կառավարման արդարացի սկզբունքները պետք է պահպանվեն: Ձեր բարեկամներին աշխատանքի ընդունելու հաշվին գործը չպետք է տուժի: Վայ նրան, եթե հայտնաբերվի, որ այս ինչի բարեկամը արտոնյալ վիճակ ունի այդ կազմակերպությունում: Եթե նման հայտարարություն ու հանձնարարական տար, ես դա կհասկանայի ու կողջունեի»: Ըստ Բախշյանի՝ ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, ցանկացած տնօրեն հիմա կարող է ասել՝ ձեզ, ԱԺ նախագահին կարելի է ազգականների աշխատանքի տեղավորել, ինձ չի՞ կարելի: Այս հարցի պատասխանը պետք է տրվեր կառավարությունում, այո՛, կարելի է, ոչ մի օրենքով ոչ մեկ չի կարող սահմանափակել մարդու աշխատանք ունենալու իրավունքը, բայց այդ նշանակումները չպետք է ստեղծեն արտոնյալ վիճակ կամ շահերի բախում: Սա պետք է ասեր:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը