Ընտրական օրենսգրքի քննարկմանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Խաչատուր Քոքոբելյանը հորդորեց Գալուստ Սահակյանին, որ պահանջի կառավարությունից, որ հավուր պատշաճի վերաբերվեն ԱԺ-ին եւ ներկայանան: Գալուստ Սահակյանն էլ արդարացրեց, թե «Ճիշտ եք ասում, բայց գործի բերումով է եղել, ոչ թե ինչ-որ պատճառաբանություն»:
Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ ԸՕ 9-րդ հոդվածի 18-րդ կետին. «Ասում էին, որ կոսմետիկ փոփոխություններ են արվելու, սա կոսմետիկ փոփոխություն չի,նահանջ կա: Սա շանտաժ է՝ բողոքարկման ինստիտուտը վերացնելու: Մենք դիտորդին, վստահված անձին, ոը կարող է քվեարկել կրկնաքվեարկությունը, վտանգում ենք, ասում ենք, եթե տեսել ես, որ քվեարկել է մի հատ խորը շունչ քաշեք, նոր հայտնեք այդ մասին»:
«Նման հանրահաշիվ ընդհանրապես բնության մեջ չի եղել: Ուզում եք այնպիսի թվաբանություն ասեմ, որ 2 մանդատը դառնա 18 մադատ, մենք սրան դեմ ենք, սա անթույլատրելի է, բնության օրենքներին դեմ է», - ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով քաղաքապետի ընտրություններում մեկ քաղաքական ուժի ստացած ձայները բոնուսային կարգով մյուսին տալուն:
Պատգամավորի դիտարկմամբ՝ ընտրությունների հետ կապված դրսում նոր բրենդ է ձևավորվել՝ «արմյանսկի կարուսել»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը