Փակե՛ք էդ չեղած թեմաները. Գագիկ Բեգլարյան/տեսաշար/

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին «Ժողովուրդ»-ը հանդիպեց Թումանյան փողոցում: Ու թեեւ պահն այնքան էլ հարմար չէր հարցազրույցի համար, այնուամենայնիվ, առիթը բաց չթողեցինք նրան մի քանի հարցեր ուղղելու: -Փաստորեն շրջում եք Երեւանի փողոցներով: -Բայց ես ե՞րբ չեմ շրջել: Միշտ էլ քայլել եմ, Երեւանն իմ եւ Ձեր քաղաքն է: Բայց կոնկրետ հիմա գնում եմ գրասենյակ: -Նախկինում էլ էիք հաճախ լինո՞ւմ աշխատասենյակում: -Այսքան հաճախ չէ, բայց գալիս էի: -Ինչո՞վ եք զբաղվում, ռեյտինգային ցուցակներով պատգամավոր դառնալու մտադրություն ունե՞ք: -Դեռ երկար ժամանակ կա որոշման կայացման համար: Մի՛ շտապեք: -Պարո՛ն Բեգլարյան, իշխանական շրջանակներից անվերջ տեղեկություններ են շրջանառվում, թե նախարարի աթոռը լքելուց հետո նեղացած եք: -Ե՞ս, ումի՞ց: -Չգիտեմ, իշխանությունից, ՀՀԿ նախագահից, որ Ձեզ ասաց՝ ցտեսություն: -Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում: -Այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլեւս չեք շարունակելու պաշտոնավարել: -Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար։ -Այդ դեպքում ինչո՞ւ չգնացիք նոր նախարարին ՀՀ վարչապետին ներկայացնելու օրը: -Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձեւաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք: -Լուրեր են շրջում, որ քաղաքական նոր պրոեկտ եք նախաձեռնել եւ մտադիր եք վերանայել Ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: -Էլի շարունակում եք: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ Ես միշտ իմ թիմի հետ եմ եղել ու կմնամ: Ոչ մի նոր բան մի՛ վերագրեք ինձ: -ՀՀԿ ԳՄ վերջին նիստերին էլ չմասնակցեցիք: -Հայաստանում չէի, բաներ մի՛ փնտրեք, ասում եմ: -Պարո՛ն Բեգլարյան, իսկ Ձեր թիմը Ձեզանից գո՞հ է: -Ես վստահ կարող եմ հայտարարել, որ այն բոլոր ոլորտները, որոնք այս տարիների ընթացքում ինձ վստահվել են, ոչ մի ձախողում չի եղել: Ավելին՝ իմ աշխատանքից գոհ է եղել միշտ ե՛ւ շարքային քաղաքացին, ե՛ւ ղեկավարությունը: Սա անհերքելի իրողություն է, ու կարող եմ երկար թվարկել փաստերը: Հարմար պահ չեք ընտրել ուղղակի` նման հարցեր տալու համար։ -Լավ, գոնե վերջին հարցը. Ձեր հեռանալուց հետո խոսվում է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքում արձանագրված խախտումներ են եղել` միլիոնների գումարներ: Նաեւ ՊԵԿ կողմից տարածված հաղորդագրությունը տարընկալում ունեցավ: -Ուրեմն եթե կարճ ասեմ, ապա «Կորսան-Կորվիամ կոնստրուկսյոն» ընկերությունից ես մշտապես պահանջել եմ որակ: Թերացման դեպքում տուգանվել են, ետգանձում ենք կատարել: Չմտնելով թվերի մեջ՝ ասեմ, որ միջանկյալ վճարման պայմանագրով տրանշեր 1-ով եւ 2-ով միջազգային վարկային միջոցներից ընդամենը վճարվել է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասն էլ ԱԱՀ-ն է: Իսկ մամուլում շրջանառվում է հարյուրավոր միլիոնների եւ միլիարդների մասին։ Թե ինչ թվեր են մոգոնում, դժվար է պատկերացնել: -Բա միլիոնների չարաշահումնե՞րը: -Ի՞նչ չարաշահում: Եթե ես իրենց ողջ գործունեության ընթացքում 5 միլիոն 700 հազար դոլարի հետգանձում եմ արել, այդ ընկերությունը ոնց կարող էր չարաշահեր, կամ ինչ-որ այլ հարաբերություններ լինեին: Անիմաստ խոսակցություններ են: Հետո Բեգլարյանը ծիծաղեց եւ ավելացրեց. «Էս էլ ասեմ, որ այնտեղ կապալառու շինարարական կազմակերպություն չեմ ունեցել եւ չունեմ։ Ձեզ չի սազում, փակե՛ք էդ չեղած թեմաները»։ %d5%a2 %d5%a2%d5%a5 Ժողովուրդ

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am