Մաֆիան գործում է, պատասխանատուներն՝ ահազանգում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր 2015թ Մոսկվայում ստորագրված «ԵՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների և դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրն ըստ հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի՝ կարգավորում է դեղերի շրջանառությունը, գործունեությունը, որը ներառում է դեղամիջոցների մշակման, նախակլինիկական հետազոտությունների փորձաքննություն, որակի հսկողություն, արտադրության և այլ հարցեր: «Համաձայնագրով սահմանվում է, որ միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանելն, ինչպես նաև միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկա սահմանելը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ամեն բան կարգավորվելու է միջազգային ստանդարտներին համաձայն: Փոխնախարարն ընդգծեց, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրները հավասարապես իրավունք ունեն ստեղծվելիք համապատասխան հանձնաժողովին առաջարկներ ներկայացնել և մասնակցել դեղերի շուկայի քաղաքականությանը: Խաչատրյանին դեղերի կեղծման մասին հարց ուղղեց ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը; Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ում արտադրվում է շրջանառվող դեղերի ընդամենը 4 տոկոսը, այսինքն կեղծվող դեղերը Հայաստանի տարածքից դուրս են արտադրվում: «Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադվում միանշանակ, արվել են լուրջ հետազոտություններ ԱԱԾ և այլ իրավասու մարմինների միջոցով: Կեղծ դեղերի դեմ պայքարը պետք է տանեն այն երկրները, որտեղ այդ դեղերն արտադրվում են: Մենք ունենք վերահսկողություն դեղերի օրինական դաշտի վրա, սակայն կեղծ դեղերի վրա մենք վերահսկողություն չունենք»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայացվող համաձայնագիրը հնարավորություն կտա հետագայում ստեղծել մեխանիզմներ այդ խնդիրների դեմ պայքարելու համար: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նույնպես դժգոհեց, որ դեղերը Հայաստանում ոչ միայն կեղծված են, անորակ, այլ նաև թանկ: Պատգամավորի խոսքով՝ այս շուկայում իսկական <<մաֆիա>> է գործում: Պատգամավորն ասաց, որ ինքը միշտ դեղերը իր և բարեկամների համար բերում է արտասահմանից, մասնավորապես Վրաստանից, քանի որ հայ բժիշկներն են խորհուրդ տվել չգնել դեղ Հայաստանում: «Ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չէ, բրախած, անտեր վիճակ է, ո՞վ է տիրություն անելու : Չէ՞ որ սա ազգային անվտանգության խնդիր է, մի երկիր որը գտնվում է նաև կիսապատերազմական վիճակում, մտնում է ցանկած քանակի ու տեսակի դեղ, ու մենք պաշտպանված չենք, դուք պետք է SOS բարձրացնեք, աղմուկ բարձրացնեք, որ բարձիթողի անտեր վիճակ է»,- ասաց Արամ Մանուկյանը: Փոխնախարարը նշեց, որ իրենք SOS են բարձրացրել անցյալ տարի, և հույս հայտնեց, որ երբ քննարկվող համաձայնագիրը մտնի ուժի մեջ, ապա մի քանի տասնյակ որոշումներ կընդունվեն, որոնք հնարավորություն կտան լուծել պատգամավորի բարձրացրած խնդիրները, պատշաճ վերահսկել ոլորտը և պատշաճ պայքարել կեղծ դեղերի դեմ: «Թյուր կարծիք կա, թե Վրաստանում արտադրվող բոլոր դեղերը բարձր որակի են միաժամանակ հակադարձեց փոխնախարարը շարունակելով՝ « Բազմաթիվ միջազգային փորձագետներ հայտարարել են, որ Վրաստանում մեծ թվով կեղծ դեղեր են արտադրվում, որովհետև Վրաստանում հեշտ է գրանցումը, բացակայում է վերահսկողությունը»: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Չարլի Քըրքի uպանության համար կասկածվողը Յուտայի 22-ամյա բնակիչ է Գազայում իսրայելական հարվածներից 50 պաղեստինցի է զոհվել Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է. երեկվանից Ալեն Սիմոնյան է ցիտում Այ տգե՛տ, էդ բարձունքները, որ տալիս եք, դրանք մեր ջրային ակունքներն են, որ Սևան են լցվում (video) ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ, էպիզոդ XXX. Չեմ օգտագործի քաղաքական նպատակներով մեր դեղնակտուց իշխանավոր հակառակորդների մանկամտությունը Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին Երևանում բախվել են ավտոբուսն ու ինքնագլորը. երեխան տեղափոխվել է հիվանդանոց Իշխանականները հանդիպել են Քենիայից ժամանած Արտակ Սարգսյանին, մերժվել են ու հաշվեհարդար են տեսնում (video) Ալե՛ն, նկարդ տար, դիր Էյֆելյան աշտարակի վրա ու տես՝ ինչ են անելու․ Անժելա Թովմասյան (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլենք ուզեն-չուզեն՝ 2026 թվականին գնալու են թուրքերի գիրկը» (video) Ողբամ քեզ, որ ընկերդ Սուպեր Սաքոն է․․․ (video) Մոսկվայի արձագանքը՝ «Թրամփի ուղուն» (video) Ուզում էինք թուրք բանագնացին ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Ցեղասպանության թանգարան. ՀՅԴ-ական (video) Հայաստանին մատաղ են անում Թուրքիային․ ակցիա Կառավարության դիմաց (video) Երիտասարդները կառավարության մոտ Փաշինյանին հիշեցրին Թուրքիայի հասցեին իր արած նախկին խոսքերը (video) Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու հետքերով․ ՔՊ-ն կեղտոտ խաղ է սկսել (video) Զախարովան իրենց առաջիկա քայլերի մասին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ (video) Իսկ եթե լուրջ... Սրա տեղը հոգեբուժարանն է... Բնությանն անհայտ այս կենդանին ո՞վ է... Ռուբինյա՛ն, ձեր վրա շատ չեք վերցնու՞մ․ Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) Դե լավ է...Նիկոլն իր մակարդակի ու մաստի կերպարներին է պաշտպանում ու աջակցում... Փաշինյանի հույսը մեծ մայրիկներին խաբելն է․․. Բալիում հեղեղումների զոհերի թիվը հասել է 18-ի Էդ ո՞նց եք խոսում․․․ էդ երիտասարդների շատ ընկերներ զոհվել են պատերազմի ժամանակ․ պատգամավոր (video) Կբացվի «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am