Հռոմի պապը Սուրբ Ծննդի առիթով ուղերձ է հղել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խաղաղություն ու բարություն է մաղթել ուղղափառներին ու արևելյան եկեղեցիների կաթոլիկներին՝ Հիսուսի ծննդյան տոնի առիթով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Այսօր մենք մեր հոգևոր մտերմությունն ենք հայտնում քրիստոնյա Արևելքի եղբայրներին ու քույրերին, կաթոլիկներին ու ուղղափառներին, որոնցից շատերը վաղը կնշեն Քրիստոսի ծնունդը։ Խաղաղության ու բարության մեր ցանկությունները նրանց, ծափահարենք նրանց»,- ասել է հովվապետը:
