Արտասովոր դեպք Չինաստանում.ինչ տեսք ունի խոզուկը/տեսանյութ/
«Սինհուա» գործակալությունը գրում է,որ Չինաստանի հարավ-արևմուտքում արտասովոր խոզ է ծնվել, որն ունի երեք աչք և երկու քիթ:«Երբ տեսա նրան առաջին անգամ` վախեցա, սակայն հետո նա ինձ բավականին անուշիկ թվաց», - պատմել է կենդանու տիրուհին: Նա խոզուկին կերակրում է ծծակի միջոցով, քանի որ նորածին կենդանին դժվարանում է ինքնուրույն սնվել: Տեսանյութում երևում է, որ արտասովոր խոզուկը նկատելիորեն փոքր է տան մյուս նորածին խոզուկներից:
