Նոր պատերազմի վտա՞նգ
«Ադրբեջան» թերթում հրապարակված հոդվածում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը գրել է.«Ղարաբաղյան հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է նոր պատերազմի հանգեցնել: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում մինչև հիմա տեղաշարժեր չկան: Հայաստան ցանկանում է պահպանել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը:Ադրբեջանը հստակ քայլեր է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և միջազգային հանրությունից հակամարտության արդարացի լուծման համար: Արդարության սկզբունքներին չհետևելը ոչ միայն տարածաշրջանը, այլ նաև ամբողջ աշխարհը ներքաշում է ճգնաժամի մեջ»:
