Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում վարչապետի հանձնարարականին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց .«Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից: Կարեն Կարապետյանը պետք է հայտարարեր, որ ոչ մի արտոնյալ մարդ պետք է չլինի կրթության ոլորտում, շահերի բախումը պետք է բացառվի: Վարչապետը մտահոգություն ունի, բայց ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, քանի որ ցանկացած տնօրեն կարող է ասել՝ ինչու ձեզ կարելի է բարեկամների պաշտոնի նշանակել, ինձ՝ ոչ»:
Հիշեցնենք,որ օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը և հանձնարարական տալով Կրթության և գիտության նախարարին:
Այսօր շատ են դպրոցում հայտնված պատահական տնօրենները,ասում է Անահիտ Բախշյանը և որպես օրինակ բերում է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի դպրոցում տիրող իրավիճակը: «Այնտեղ կա Հասարակագիտության մի շատ պատրաստված ուսուցչուհի՝ Սիրամարգ Ղազարյան, ով չի կարողանում դառնալ դպրոցի տնօրեն, քանի որ մարզպետը չի ուզում»:
Պատճառը, ըստ տիկին Բախշյանի, դպրոցում կատարված չարաշահումների մասին բարձրաձայնելն է, ինչն էլ չի ներվել ուսուցչուհուն:
Դպրոցներում շատ խնդիրներ լուծում կստանան, եթե դպրոցները գտնվեն Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո,համոզված է տիկին Բախշյանը. «Մարզպետարաններում շատ քիչ են կրթությամբ մտահոգ անձինք: Մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանն զգում են տեր ու տիրական: Դպրոցի հավաքարարին էլ անգամ մարզպետարանն է նշանակում»:
Շրջանառվում է նաև նախագիծ, ըստ որի, դպրոցները կարող են դրվել համայնքապետարանների ենթակայության ներքո: Այդպիսի փոփոխությունը կարող է կործանարար լինել. «Կփակեն դպրոցները: Տեսա՞ք մանկապարտեզների հետ ինչ եղավ»:
Դպրոցները վերադարձնել Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո,եզրափակում է բանախոսը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը