ԵՄ-ն չի կիրառի նոր պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի՝ սիրիական հարցի պատճառով

Ամերիկայի ձայն Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Սիրիայում ծավալած գործողությունների համար: Նախքան լյուքսեմբուրգյան հանդիպումը Մոգերինին խոսեց լրագրողների հետ: Նա չբացառեց հետագա պատժամիջոցների կիրառումը Ասադի ռեժիմի դեմ Սիրիայում: «Ոչ մի անդամ պետություն չի առաջարկել դա: Ես նկատեցի, որ մամուլը գրել է դրա մասին, սակայն հանդիպմանը որևէ քննարկում չի եղել: Մեր որևէ հանդիպման ժամանակ այս հարցը չի բարձրացվել:»: Մոգերինին նշել է, որ պատժամիջոցները Եվրամիության միակ լծակը չեն՝ ազդելու իրադրության վրա: Միությունը դիտարկում է բոլոր տարբերակները: Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրեց Սիրիայի հարցի հետ կապված պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին: Նա նաև խիստ քննադատեց Ռուսաստանի ռազմական գործողություններն այնտեղ: ԱՄՆ և Մեծ Բրիտանիան դիտարկում են նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունն ընդդեմ Սիրիայի և Ռուսաստանի։ Սիրիան քննարկման հիմնական թեմաներից էր պետքարտուղար Քերրիի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կիրակնօրյա և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնյաների հետ շաբաթօրյա հանդիպումների ընթացքում: Այդ հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը լավատեսություն չէր պարունակում: «Մենք շարունակել ենք աշխատանքն այս ուղղությամբ, քանի որ ոչ-ոք իրավունք չունի ուղակի հեռանալ կամ թույլ տալ, որ ռմբակոծությունները Հալեպում շարունակվեն»։ Քերրին հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերի մոտ կա ընկալում, որ հակամարտությունը պետք է դադարեցվի, սակայն կողմերը չեն եկել համաձայնության, թե ինչպես դա անել: Պետքարտուղարն ասել է, որ բոլորն անհանգստացած ու վրդովված են Հալեպում տեղի ունեցած ավերածություններով: Նա զգուշացրեց Դամասկոսին և Մոսկվային, որ անգամ Հալեպի ամբողջական ավիրումը չի վերացնի ընդդիմությունը Ասադի ռեժիմին: Միևնույն ժամանակ պետքարտուղար Քերրին բացառեց այս պահին ԱՄՆ-ի ռազմական ներգրավվումը սիրսիական հակամարտությունում, որը ըստ պետքարտուղարի կարող է ավելի սրել իրավիճակը: Սակայն վերջին հինգ տարիների՝ սիրիական հակամարտության ընթացքում խախտվել են բազմաթիվ զինադադարներ, ներառյալ անցած ամսվա վերջին խախտումները Հալեպում:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am