Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Վարսեր գյուղի գյուղապետը` Զավեն Հարությունյանը, ավտովթարի հետևանքով մահացել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: «Mercedes Benz Sprinter ավտոմեքենան պատկանել է Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածու 47-ամյա Հուսիկ Սեդրակյանին, իսկ ղեկին եղել է նույն գյուղի բնակիչ 50-ամյա Գագիկ Ստեփանյանը: Մեզ մոտ հոկտեմբերի 23-ին պետք է կրկնակի ընտրություններ տեղի ունենան, Հուսիկն էլ թեկնածուներից մեկն է։ Որպես թեկնածու՝ որոշել է քարոզարշավի ընթացքում իր անձնական մեքենայով ուսանողներին տանել-բերել, երկրորդ օրն էր, որ ուսանողներ էին տեղափոխում, այն էլ այս դժբախտ դեպքը պատահեց»,-ասաց գյուղապետը: Խոսելով մահացած 18-ամյա աղջկա մասին` գյուղապետը տեղեկացրեց, որ բազամազավակ ընտանիքից է. «Հռիփսիմեն սովորում էր ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետում, եղբայրն էլ սովորում է բժշկական քոլեջում, ի դեպ, նա էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 7 երեխա են, ծնողները ծայրը ծայրին հազիվ են հասցնում, մայրը ուսուցիչ է, հայրը հողագործությամբ է զբաղվում»,- տեղեկացրեց գյուղապետը: Ինչ վերաբերում է վթարի պատճառներին` գյուղապետը կարծիք հայտնեց, որ, հնարավոր է, երթևեկությունը չեն իրականացրել ձմեռային անվադողերով, թեև հաստատ պնդել չի կարող:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը