«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին «նոն-ստոպ» ռեժիմով աշխատող գործադիրի անդամները, կառավարության ծրագրից բացի, ներկայացնում են նաև օպտիմալացման ցուցակներ:
«Օպտիմալացման մասին դեռևս հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը, սակայն նա երևի վախեցավ այն կյանքի կոչել, որպեսզի սոցիալական բունտ չառաջանա: Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված: Նախ, նա հայտարարել է, որ իրեն չի բավարարում ջարդոնների, «ժեխերի» կրճատումը՝ հին, անսարք մեքենաները վերացնելը որևէ բան չի փոխում, պետք է իրապես և շատ կրճատել ծառայողական մեքենաների թիվը: Այժմ գերատեսչությունների ղեկավարները կրակն են ընկել, չգիտեն ում ձեռքից մեքենա վերցնեն: Օպտիմալացման երկրորդ ուղղությունը կադրերի կրճատումն է:
Նախատեսվում է կառավարության կազմը մոտ 20 տոկոսով կրճատել, ընդ որում՝ կրճատումներ լինելու են ոչ միայն վարչությունների, բաժինների, այլև անգամ մարզային ստորաբաժանումների տեսքով: Վարչապետը նշել է, որ ամեն ղեկավար ինքը պետք է որոշի, թե ինչ կարող է անել, որ աշխատողի փոխարեն, որ բաժիններն են քիչ ծանրաբեռնված: Նախատեսվում է այդ բաժինները կրճատել, նրանց գործառույթները դնել այլ աշխատակիցների վրա, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության աճը չի ազդելու աշխատավարձի վրա: Ու եթե մայրաքաղաքի մասշտաբով աշխատանք կորցնելու վտանգի առաջ են կանգնած 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ապա մարզերի պարագայում կկրճատվեն անգամ 60 հազար դրամ ստացողները», - գրել է թերթը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը