Էրդողան. «Թող ոչ-ոք մեզնից չպահանջի դուրս գալ Մոսուլից»
Թուրքիայի ուժայինները շարունակելու են գտնվել Մոսուլի Բաշիքա շրջանում և ոչ ոք չի կարող նրանց հակառակը համոզել: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով այս առավոտ Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սկսված ռազմական գործողությունները, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «Մենք Մոսուլում եղբայրներ ունենք: Արաբ, թուրքմեն, քուրդ... Հյուսիսային կողմում նույնպես ազգականներ, բարեկամներ կան: Թուրքիան չի կարող անմասն մնալ բոլոր այս գործողություններից, անհնար է: Թող ոչ-ոք մեզնից չպահանջի դուրս գալ Բաշիքայից»,- ասել է Էրդողանը:
