Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան:
Շրջկենտրոն Մարտակերտում Բակո Սահակյանը ներկա է գտնվել նոր հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: «Մանթաշ» անունով հյուրանոցը հիմնվել է Եսայանների գերդաստանի հովանավորությամբ:
Մեծ շեն գյուղում երկրի ղեկավարը մասնակցել է նորակառույց մշակույթի տան, բարերար Կառլեն Եսայանի հուշարձանի և Սուրբ Գևորգ եկեղեցուն կից երիցատան բացման հանդիսավոր արարողություններին:
Ծրագրերը կյանքի են կոչվել բարեգործական միջոցներով՝ Եսայան ընտանիքի հովանավորությամբ:
Բակո Սահակյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և երախտագիտություն հայտնել երևանաբնակ Եսայանների ընտանիքին՝ Սառա Եսայանի գլխավորությամբ, Մարտակերտ քաղաքում և Մեծ շեն գյուղում այս նախագծերի իրականացման և Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրանց մշտական աջակցությունն Արցախին:
Բարեգործների խոսքով՝ իրենք իրականացնում են ընտանիքի հոր՝ Կառլեն Եսայանի պատգամը, ով ծնունդով Մեծ Շենից էր: Ընտանիքը կանգուն է պահում հայրական տունը, բանուկ՝ գյուղի ճամփան: Ասում են՝ բժիշկ ու բարերար Կառլեն Եսայանի համար արմատների արժեքը մեծ էր կյանքում:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի հիշատակն այսուհետ հավերժացնելու է ծննդավայրում տեղադրված կիսանդրին: Նրա նախաձեռնությամբ Մեծ Շենում կառուցվել է հուշահամալիր, եկեղեցի, դպրոց, մանկապարտեզ, խաղահրապարակ, համայնքապետարան և ոչ միայն: Նրա մահից հետո էլ ծրագրերը չեն դադարել: Առաքելությունը Եսայան ընտանիքը շարունակում է:
«Ամուսնանալուց հետո կապվել եմ այս մարդկանց, այս հողին ու ջրին: Ես բոլորի հետ մտերիմ եմ և ամեն ինչին նայում եմ այն աչքերով, ինչ կնայեր իմ ամուսինը: Ինչ որ ամուսինս կուզեր՝ արված լիներ, ամեն ինչ պետք է արվի: Դա գիտեն նաև երեխաներս»,- նշել է բարերար Սառա Եսայանը՝ Կառլեն Եսայանի կինը:
Շենքում ակումբից բացի տեղակայված են ժամանցի սենյակներ: Նախկին խարխուլ հավաքատեղին արդեն անցյալում է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը