ՌԴ-ն հայտնել է Հալեպում կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական կազմակերպությունների պահանջով դադարեցնել կրակը, ապահովել բուժանձնակազմի մուտքն ու վիրավորների դուրսբերումը Հալեպից: «Ինչ վերաբերում է հիվանդների ու վիրավորների տարհանմանը. մենք պատրաստ ենք մարդասիրական կազմակերպությունների առաջին իսկ պահանջով ցանկացած ժամանակ դադարեցնել կրակը, ապահովել բժշկական անձնակազմի անարգել մուտքը քաղաք և վիրավորների ու հիվանդների դուրսբերումը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուդսկոյը: Նրա խոսքերով` խաղաղ բնակչությանն ու գրոհայիններին տեղյակ պահելու նպատակով կբաժանվեն քաղաքից դուրս գալու երթուղիներով թռուցիկներ, ինչպես նաև կկազմակերպվի ձայնային ծանուցում և SMS հաղորդագրությունների առաքում:
