Գերմանիայում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով կան անհետ կորածներ
Գերմանիայի հարավարևմտյան Լյուդվիգսհաֆեն քաղաքում «BASF» կոնցեռնի ձեռնարկությունում հզոր պայթյունից հոտո մի քանի մարդ համարվում է որպես անհետ կորած, այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությանը: Թե քանիսն են անհետ կորած, չի նշվում: Ինչպես հաղորդում է Reuters, կոնցեռնի աշխատանքները դադարեցվել են: Հետաքննություն է սկսվել՝ կատարվածը պարզելու համար:
