Սաուդյան Արաբիան հանդես է եկել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին
Սաուդյան Արաբիայի կառավարությունը հայտարարել է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը իր նվիրվածության մասին, հայտնում է SPA գործակալությունը թագավորության կառավարության նիստի արդյունքներով: Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի նախարարների կաբինետը թագավոր Սալման Աբդել Ազիզի գլխավորությամբ դիտարկել է Լոզանում Սիրիայի կարգավորման հանդիպմանը թագավորության պատվիրակության մասնակցության արդյունքները:
«Թագավորությունը հաստատում է Սիրիայի հարցում իր ամուր դիրքորոշումը, նրա միասնությանը, կայուն զարգացմանը, տարածաշրջանի անվտանգությանը նվիրվածությունը, ինչպես նաև խաղաղ լուծման հասնելու կարևորությունը, որը կհանգեցնի ճգնաժամի ավարտին` սիրիական ճգնաժամի վերաբերյալ «Ժնև-1» կոնֆերանսի եզրակացություններին համապատասխան»,- նշված է կառավարության հաղորդագրությունում:
