Սամվել Բաբայան․ «Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազմիլ»

 Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը զգուշացնում է՝ այսօր Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:
«Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի: Ես ժամանակին ևս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում: Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել», – «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հայտարարեց Սամվել Բաբայանը: – «Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր արտադրի կամ հրթիռներ արտադրի, դա խոսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եվ ինքը փորձում է, զենք գնելով՝ հրթիռային, արկային և այլ արտադրանքը, ինչը հետագայում պիտի մատակարարվի, իր մոտ արտադրի», – հավելեց նա։ ԼՂ պաշտպանության նախկին նախարարը ընդգծեց՝ Ադրբեջանը այն երկիրը չէ, որ զենք արտադրի «աշխարհով մեկ առևտուր անելու համար»: – «Այսինքն, երբ նա նման քայլերով առաջ է գնում, նշանակում է՝ պատրաստվում է երկարատև պատերազմի: Սա իմ կարծիքն է», – ասաց Սամվել Բաբայանը:

«Ճիշտ չեմ համարում Սեյրան Օհանյանի փոփոխությունը»

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում պաշտպանության նախարարի փոփոխությունը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել Սեյրան Օհանյանից, ԼՂ պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ – «Կոնկրետ չեմ կարող ասել ինչու հրաժարվեց, նման պատասխան չունեմ, տեղեկություն էլ չունեմ: Ես ճիշտ չեմ համարել Սեյրան Օհանյանի փոփոխությունը այս փուլում: Ես գտնում եմ, որ եղած ռազմական թիմի մեջ ավելի գրագետ․․․ ավելի շատ իրեն եմ ընդունել, քան մնացածին: Կապ չունի՝ անձնական հարաբերություն, կամ ինչ»: Հարցին՝ արդյո՞ք Օհանյանի պաշտոնանկությունը կապ ունի ապրիլյան քառօրյա պատերազմի և այդ առիթով բանակի հասցեին հնչած քննադատության հետ, Սամվել Բաբայանը պատասխանեց․ – «Չեմ գտնում: Եթե նման կապ լիներ, հենց սկզբից էլ կփոխեր՝ այն երեք գեներալի հետ: Կարող է՝ ներքին, ռազմավարական, տակտիկական բան է փոխվում իր կառավարման մեջ՝ ավելի շատ նախագահն ինքն է զբաղվելու այդ գործով»: Անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակմանը պաշտպանության նախարարի պաշտոնում և իշխանությունների պնդումներին, թե քաղաքակիրթ աշխարհում ընդունված է քաղաքացիական անձի նշանակել պաշտպանության նախարար և Հայաստանում մենք նույնպես պետք է այդ ճանապարհով գնանք, Սամվել Բաբայանը նշեց․ – «Առաջինը՝ ես Վիգեն Սարգսյանին չեմ ճանաչում, չեմ կարող իր մասին կարծիք ասել: Ինչ մնում է քաղաքացիական պաշտոնին՝ այսօր Հայաստանը պատերազմական վիճակում է: Դա կարող են իրենց թույլ տալ, ասենք՝ Ֆրանսիան, Գերմանիան, եվրոպական երկրները, բայց Հայաստանը՝ չեմ գտնում, որ այսօր ճիշտ պահն էր քաղաքացիականի նշանակելու»:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am