ԱԺ արտահերթ նիստին Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկելիս՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչու է ՀՀԿ-ն հրաժարվել այն դրույթից, որով ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են օտար երկրներում, կարող էին քվեարկել ու մասնակցել համապետական ընտրություններին: «Ո՞րն է ձեր մտավախությունը, որ թույլ չեք տալիս մարդկանց, որոնք ստիպված գտնվում են արտասահմանում,մասնակցել համապետական ընտրություններին: Ձեր մտավախությունը այն է, որ ձեր քրեաօլիգարխիկ համակարգը այլեւս չի՞ կարող գործել, թե՞ դուք մտածում եք, որ հայոց խորհրդարանը պետք է համալրված լինի միայն հայ ժողովրդի քրեաօլիգարխիկ ներկայացուցիչներով»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանին:
ՀՀԿ-ական պատգամավորը սակայն չպատասխանեց հարցին. «Ինչպես միշտ հարցը չէր վերաբերում ներկայացված նախագծին, ընդամենը քաղաքական հերթական ելույթն էր, չեմ պատրաստվում պատասխանել : Եթե ունենք այլ հարցադրումներ, սիրով կպատասխանեմ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը