Ադրբեջանում զորավարժություններ են սկսվել
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ 2016 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տանկային ստորաբաժանումներում անցկացվում են վարժանքներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը: Վարժանքների հիմնական նպատակը հարթավայրային ու լեռնային տեղանքներում տանկային ստորաբաժանումների անձնակազմի հմտությունների, ռազմական գործողությունների ժամանակ դրանց ղեկավարման կատարելագործումն է: Վարժանքների ժամանակ տանկային ստորաբաժանումները կատարում են տարբեր մանևրեր ու կրակոցներ, հաղթահարում են բնական ու արհեստական խոչընդոտներ:
