Ով է Էմմի ամուսինը.բացահայտված է/լուսանկարներ/

Երգչուհի Էմմիի ամուսնության մասին լուրն անակնկալի բերեց ոչ միայն նրա երկրպագուներին, այլև հարազատներին ու մտերիմներին: Երգչուհին իր ամուսնության մասին լուրը հայտնել էր Facebook-յան իր էջում, որտեղ իր երկրպագուներին խնդրել էր հարգել իր անձնական կյանքն ու դրա գաղտնիության իրավունքը: Խորհրդավոր ամուսնության սենսացիոն լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց, իսկ այդ կասկածները փարատվեցին, երբ երգչուհին Ինստագրամի իր էջում տեղադրեց կլորիկ փորիկով մի լուսանկար: Այդ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ, անգամ քննադատություններ հնչեցին, իսկ նկարը շատ արագ հեռացվեց: Էմմին իր գրառման մեջ նշել էր միայն, որ ընտրյալը հանրային մարդ չէ և սովոր չէ լրագրողների հետ շփումներին: Նա անգամ իր մորը՝ Նադեժդա Սարգսյանին էր հորդորել որևէ ավելորդ տեղեկություն չտրամադրել լրագրողներին: Էմմին այժմ ունի մոտ 3 ամսական որդի՝ Դանիել Գրիգորյան անունով: Վերջերս երգչուհին ընտանիքի հետ միասին եկել էր Հայաստան՝ մայրիկին տեսության, իսկ փոքրիկ Դանիելը հնարավորություն ստացավ ծանոթանալ տատիկի հետ: Այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է Էմմիի ամուսինը: Էմմին էլ իր հերթին երկրպագուների և իրեն հետևողների հետաքրքրությունն իր անձի նկատմամբ անընդհատ պահում է՝ ցուցադրելով ամուսնու՝ մաս-մաս արված լուսանկարները: Blognews.am-ը փորձեց գաղտնազերծել և բացահատել Էմմիի ամուսնուն: Երևան այցի ամբողջ ընթացքում Blognews.am կայքի լրագրողն ու լուսանկարիչն անընդհատ գտնվել են Էմմիի տան բակում՝ փորձելով լուսանկարել երգչուհու ամուսնուն: Նրան լուսանկարել այդպես էլ չհաջողվեց, քանի որ ամուսինը «բանտարկյալի» կարգավիճակում էր և դրսում գրեթե չէր լինում: Մի քանի օր առաջ մենք ձեզ ներկայացրեցինք մի քանի «պապարացիական» լուսանկարներ երգչուհու և որդու զբոսանքից: Այդքանից հետո էլ, սակայն, մենք կանգ չառանք դժվարությունների առջև և բացահայտեցինք նրա ամուսնուն: Էմմիի և նրա մենեջեր Աղավնի Մանուկյանի մի քանի փոքրիկ բացթողումների արդյունքում բացահայտվեց Էմմիի ամուսինը: Էմմին մի քանի օր առաջ հրապարակել էր ամուսնու անունը, իսկ Աղավնի Մանուկյանն իր էջում տեղադրել էր լուսանկար, որտեղ նշել էր զույգի որդուն՝ Դանիել Գրիգորյանին: Այս երկու բացթողումների արդյունքում պարզ դարձավ Էմմիի ամուսնու անուն-ազգանունը: Էմմիի, Աղավնի Մանուկյանի, Նադեժդա Սարգսյանի և փոքրիկ Նադի Սարգսյանի ընկերների էջերում փնտրեցինք և գտանք բոլոր Վահե Գրիգորյաններին: Գտանք ամենահավանական թեկնածուի անձնական էջը: Համոզվելու համար պարզեցինք նաև, որ զույգի որդու անունով բացված էջը հետևում է միայն մայրիկին և հայրիկին: Սա վերջնականապես հաստատեց մեր համոզմունքը, որ Էմմիի ամուսինը հենց այս Վահե Գրիգորյանն է: Երգչուհու ամուսինը՝ Վահե Գրիգորյանը, 28 տարեկան է: Ստացվում է, որ Էմմին 3-4 տարով մեծ է ամուսնուց, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որ երգչուհին չցանկանա բացահայտել ամուսնու ով լինելը։ Նա ապրում է ԱՄՆ-ում, բավականին ապահովված ընտանիքից է, զբաղվում է մոտոսպորտով, դահուկասպորտով: Մեզ հաջողվեց նաև պարզել, որ զույգն ԱՄՆ-ից Երևան և հետադարձ ուղղությամբ թռիչքը կատարել է բիզնես կարգով, իսկ տոմսերի արժեքը յուրաքանչյուր ուղևորի համար կազմել է 5500 դոլար: Զույգը որդու հետ միասին մեկնեց Հայաստանից այսօր առավոտյան՝ ժամը 6:30-ի թռիչքով:

դիտվել է 723 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am