Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մենք աշխատում ենք միլի մեջլիսի ռեժիմով՝ թուրք-ադրբեջանական լոբբիի գերակայության պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով աշնանային նստաշրջանում բանավեճ ունեցավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ՝ իր խոսափողն անջատելու պատճառով ու անվանեց նրան ադրբեջանական լոբբիստ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղի ունեցած միջադեպն աննախադեպ էր ԵԽԽՎ պատմության մեջ: «Ես զրուցել եմ ԵԽԽՎ հնաբնակների հետ, ծանոթացել եմ Վեհաժողովի կանոնակարգին ու կարող եմ ասել, որ Ագրամունտը կոպտագույն խախտում թույլ տվեց՝ անջատելով խոսափողը, թույլ չտալով իմ ելույթը ավարտել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ Պեդրո Ագրամունտը միջադեպից հետո հանդիպել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ու նրա հետ զրույցում չի էլ պնդել, որ չի խախտել Վեհաժողովի կանոնակարգը:
«Համապատասխան ընթացակարգերով մենք հետամուտ ենք լինելու, որ Ագրամունտը պատժվի: Մենք բարձրացրինք իր համար ցավոտ մի թեմա՝ Եվրոպայի խորհրդում կոռուպցիայի թեման, իսկ Ագրամունտը հայտնի կոռուպցիոներ է, դրա համար էլ ընկավ հիստերիայի մեջ, դրսևորեց անհավասարակշիռ պահվածք՝ ոչ հարիր ԵԽԽՎ նախագահին: Պատասխան է տալու իր բոլոր բառերի համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ որևէ մեկն իրավունք չունի անջատելու խոսափողը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը