Քրդական փեշմերգա զորաջոկատները այսօր տեղի ժամանակով 6։00-ին Իրաքի զորքերի հետ միասին սկսել են Մոսուլ քաղաքի ազատագրման լայնամասշտաբ գործողությունը, փոխանցում է RIA-ն։
Բացի Իրաքի դաշնային զորքերից եւ քրդական ուժերից, Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ է հասցնում նաեւ ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան։
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով` ցամաքային գործողություններին մասնակցում է ավելի քան 60 հազար մարդ: Կառավարական ուժերի կազմում են նաև քրդական ռազմական միավորները` փեշմերգաները: Նրանց աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի օդային ուժերը, ինչպես նաև հրետանին:
Պենտագոնից արդեն հայտարարել են Իրաքին աջակցելու պատրաստակամության մասին:
Մոսուլն «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության ներքո է 2014 թվականի հունիսից:
Ավելի վաղ ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ քաղաքի ազատագրման գործողությունների մարդասիրական հետևանքները կարող են առնչվել 1.2 մլն մարդու, որոնք բնակվում են քաղաքում և արվարձաններում:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը