Ֆենոմենալ ժլատը

Արա Աբրահամյանը որոշել է պետական մակարդակով խայտառակել «ռեսպուբլիկան»: Նա հետեւություններ չի արել նախորդ օրվա խայտառակությունից հետո ու նոր խայտառակության մեջ է հայտնվել: Ամիսների բացակայությունից հետո Հայաստտան ժամանած ալամ աշխարհի միության նախագահը  ԵՊՀ-ում ինչ որ միջոցառման ժամանակ պայթեցրել էր դահլիճը իր այլմոլորակային լեզվով, նա կիսառուսերեն, կսիահայերեն, ավելի ճիշտ երկու լեզուների աղավաղման արդյունքում ծիծաղի առարկա էր դարձել: Արա Աբրահամյանի մտքի երեկվա գոհարներից ընդամենը հիշենք այս փոքրիկ պարբերությունը.«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած… մենք որպես ասենք առեւտրական նավատորմի ազդեցությունը… Ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… Ռոլ Արմենիա միջին դարերի…»:Բայց այսքանից հետո նույնիսկ աշխարհի մեծահարուստ հայերից մեկը հարկ չի համարել մի կարգին թարգմանիչ վարձել, որպեսզի խուսափի հերթական խայտառակությունից: Նա իր իսկ կողմից կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին, ի տարբերություն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նախկին վարչապետ եւ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի, ելույթ է ունեցել հայերեն: Առաջին հայացքից նրա արարքը ծափողջունների է արժանի, որ նա հարգել է մայրենին ու խոսել է հայերենով: Բայց Արա Աբրահամյանի դեպքում դա ոչ թե հարգանքի, այլ անպատվության դրսեւորում է լինում, քանզի նա այնքան վատ է տիրապետում մայրենիին, որ պատկերացնելն անգամ երեակայությունից դուրս է: Խնդիրն այն է, որ համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր եւ հրավիրյալների մեջ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան այրեր են եղել, օրինակ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, չկանխատեսելով, որ հայերեն ելույթներ էլ կլինեն, Արա Աբրահամյանի երկարաշունչ ելույթին հետեւել է առանց թարգմանչական սարքի: Երբ Աբրահամյանը վերջացրել է ելույթը, կրկին հայերենով դիմել է Մաքսիմ Սոկոլովին` կատակելով. «Ոչինչ չհասկացաք չէ՞»,-պարոն Սոկոլովը կրկին չհասկացավ եւ քաղաքավարությունից ելնելով` ժպտաց. «Այ, ես էլ, երբ ինչ- որ տեղ եմ գնում եւ խոսում են այնպիսի լեզուներով, որ չեմ հասկանում, ձեր պես դեմքիս այնպիսի լուրջ արտահայտություն եմ տալիս, թե իբր հասկանում եմ»,- մինչեւ վերջին խազն անմեղսունակություն է դրսեւորել Արա Աբրահամյանի՝ հարուցելով ներկաների քրքիջը: Ֆորումին ներկա վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես լիաթոք ծիծաղել է, ապա լակոնիկ Մաքսիմ Սոկոլովին թարգմանել` ինչն ինչոց է: Փաստորեն, այս մարդը ոչ միայն բնատուր անտաղանդ է, այլեւ ֆենոմենալ ժլատ, որ ափսոսում է մի երկու կոպեկ ծախսել թարգմանիչ ունենալու համար եւ փրկել իրեն ու ընդհանրապես հայ ժողովրդին համաշխարային մակարդակով խայտառակվելուց: Մնում է միայն հասկանալ, թե այսքանից հետո կա մեկը, որը կարող է նման մարդու խոսքը լուրջ ընդունել եւ հավատալ նրա ձեռնարկներին, որպիսին այսօրվա ֆորումն է եղել: Բայց դա մեր Աբրամովիչին ամենաքիչն է թերեւս հետաքրքրում, նա իր առաքելությունը կատարել է ու Վլադիմիր Պպուտինի այցի օր ոչ պատահականորեն նշանակել այս կոնֆերանսն ու ռուսաստանահաճո բազմաթիվ հայտարարություններ արել: Արա Աբրահամյանը ասել է, որ լավատեսորեն է վերաբերվում ԵԱՏՄ-ի ապագային. «Հայաստանը ձգտում է դառնալ ԵԱՏՄ, ապագայում նաեւ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական կենտրոնը, դառնալով Մետաքսի ճանապարհի դարպասը: ՀՀ-ն կդառնա աշխույժ խաչմերուկ: Ես լավատեսորեն եմ նայում ԵԱՏՄ ապագային եւ դա անում եմ սթափ, առանց վարդագույն ակնոցի»: Նա ուրիշ բաներ էլ է ասել, միայն թե դա որեւէ մեկին դժվար թե հետաքրքրի: Անի Սահակյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am