1in.am-ը նոր խմբագիր ունի

«Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը և իշխանական բոլոր լրատվական հարթակների ընտրողական մոտեցումը և նրանց կողմից տաբուավորված քաղաքական ուժերին և գործիչներին լիարժեք արտահայտվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները։ Ըստ այդմ՝ որոշվել է, որ կայքի նոր գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։Հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային և գլոբալ զարգացումները՝ որպես երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկը, www.1in.am-ը նպատակադրվել է թիրախավորված ընդլայնել իր լսարանը։ Ստեղծված արդի ժամանակաշրջանում կայքը իր կարևոր ու նոր խնդիրներից է հռչակել Եվրասիական տնտեսական միության կազմում մեր երկրի քաղաքական և տնտեսական գահավիժումի և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Արցախի առջև կանգնած օրախնդիր մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների մասին բազմակողմանի բարձրաձայնումը։Ըստ հաղորդագրության՝ ներկա հանգրվանում լրատվամիջոցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության առաջընթացի միակ և հնարավոր երաշխիք տեսնում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խորացված և բազմակողմ հարաբերությունների հաստատման և ամրապնդման օգտին քարոզչությունը։

Համապետական կարևորագույն ընտրությունների նախօրեին՝ քաղաքական դաշտի ամայությունը լրատվամիջոցի առջև նոր խնդիր է առաջադրել՝ հանդես գալ նաև որպես գաղափարներ առաջադրող և գեներացնող՝ միաժամանակ պայքար մղելով ինքնիշխան, արժանապատիվ առաջադեմ և եվրոպական մոդելի պետության կայացման և զարգացման դեմ թաքնված և անթաքույց հանդես եկող իշխանական և կեղծ ընդդիմադիր ուժերի, օտարերկրյա գործակալների, առանձին գործիչների և հոսանքների դեմ։Զուգահեռաբար կայքը վճռել է վերազինվել՝ Հայաստանում և սփյուռքի համայնքներում մեծացնելու իր ներկայությունն ու տարածվելու միջոցները։ Մեկ այլ որոշմամբ, լրատվամիջոցի սեփականատեր և նախկին խմբագիր Արման Բաբաջանյանը այսուհետ պատասխանատու կլինի կայքի տեխնիկական վերազինման և արդի միջոցների ներգրավման համար։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am