Մոսկվայում փեսան փախել է իր իսկ հարսանիքից. տեսանյութ
Մոսկվայի ոստիկանությունը ահազանգ էր ստացել Սոկոլնիկի շրջանում գտնվող ռեստորաններից մեկի ղեկավարությունից, որոնք բողոքել էին իրենց ռեստորանում իր հարսանիքը նշած և հաշիվը չվճարելով փախուստի դիմած 41-ամյա տղամարդուց: Այս մասին գրում է ռուսական http://fishki.net/ կայքը: Հարսանեկան խնջույքը, որին հրավիրված են եղել 12 հոգի, արժեցել է 20 000 ռուբլի, սակայն խնջույքի ընթացքում հայտնվել են չնախատեսված հյուրեր և պատվիրվել են հավելյալ ուտեստներ և խմիչք: Արդյունքում ամբողջական հաշիվը կազմել է մոտ 100 000 ռուբլի: Տեսնելով հաշիվը` փեսան շտապել է անհետանալ իր իսկ հարսանեկան խնջույքից: Արդյունքում Մոսկվայի ոստիկանությունում վերջինիս դեմ հարուցվել է գործ` «Խաբեության միջոցով նյութական վնաս հասցնելու և վստահության չարաշահման» մեղադրանքով:
