Թուրքիայի Յոզղատի նահանգի Սարըքայա շրջանի գյուղերից մեկում գտնվող հայկական եկեղեցու մաքրությանը հետևում է տեղի թուրք հոգևորականներից մեկը` Մեթին Հալըջըն, գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
Նշվում է,որ մինչև 1960-ական թթ.-ը Սարըքայա շրջանում դեռևս գոյատևել են մի շարք հայկական ընտանիքներ, որոնք հետագայում արտագաղթել են հիմնականում Արգենտինա, ԱՄՆ, Ստամբուլ և Թուրքիայի արևմուտքում գտնվող մի շարք քաղաքներ: Նրանց ժառանգները տարվա մեջ մի քանի անգամ այցելում են Սարըքայայում գտնվող պատմական հայկական եկեղեցին:
Յոզղատի նահանգում և Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում մեծ տարածում ունի գանձագողների խնդիրը, որի հետևանքով տեղի բնակչության ձեռքերով ավերվում և ոչնչացվում են հայկական բազմաթիվ եկեղեցիներ ու գերեզմանատներ:
Մինչդեռ Սարըքայայի իմամ Մեթին Հալըջըն հակառակ այս ամենի որոշել է ոչ միայն չվնասել հայկական եկեղեցին, այլև լրջորեն զբաղվում է դրա պահպանությամբ` շարժելով տեղի բնակչության ու թուրքական ԶԼՄ-ների զարմանքը:
Հալըջըն պարբերաբար գալիս և հետևում է եկեղեցու մաքրությանը, իր իսկ խոսքով` նրա կինն ու երեխաները նույնպես սկզբում շատ են զարմացել, սակայն ժամանակի հետ իրենք էլ սովորել են նույն կերպ վարվել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը