ԱՄՆ գլխավորած կոալիցիան ռմբակոծում է ԴԱԻՇ-ի դիրքերը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունն սկսվել է հոկտեմբերի 15-ի երեկոյան՝ հայտնում է թուրքական Sozcu պորտալը: ԱՄՆ հրետանին գնդակոծում է քաղաքի արևելյան հատվածը, իսկ միջազգային կոալիցիայի ավիացիան հասցնում է ավիահարվածներ: CNN Turk հեռուստաալիքը հայտնում է, որ գործողության ցամաքային մասը դեռ չի սկսվել, դրան չեն մասնակցի թուրքական բանակը և շիա աշխարհազորը: Փեշմերգայի հրամանատար Օմեր Հուսեյնը Anadolu գործակալությանը հայտնել է, որ ամերիկյան հաուբիցները, որոնք տեղակայված են Մոսուլի կենտրոնից մոտ 13 կմ հեռավորության վրա, կրակ են բացել, և հաստատել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ռմբակոծում է ԴԱԻՇ-ի դիրքերը:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, ահաբեկիչները գրավել են 2014 թվականին:
