Հրաձգություն՝ Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում. կան զոհեր
Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում շաբաթ օրը առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է նվազագույնը երեք և վիրավորվել 12 մարդ, հայտնում է Los Angeles Times-ը` վկայակոչելով ոստիկանությանը: Պարբերականի տեղեկատվությամբ՝ վիճաբանությունը սկսվելու պահին ռեստորանում եղել է շուրջ 50 մարդ: Դրանից հետո երեք մարդ դուրս են եկել կառույցից, սակայն այնտեղ են վերադարձել արդեն զենքերով և կրակ են բացել, որին պատասխանել է մարդկանց մի ուրիշ խումբ: Հրաձգությունը շարունակվել է ռեստորանից ոչ հեռու: Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, սակայն շարունակվում են այլ կասկածյալների փնտրումները: Դեռևս հայտնի չէ վիճաբանության պատճառը:
