Դիլիջանցիները գնահատեցին մարզիկներին
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքու կոչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանյանին և Հարությունյանին պարգևատրել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Բացի այդ մարզիկներն արժանացել են քաղաքապետարանի ոսկե մեդալների: Համայնքապետարանի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:
Օլիմպիականները եղել են նաև Դիլիջանի միջազգային քոլեջում` հանդիպել սովորողների հետ:
