ԱՄՆ սպառնալիքն աննախադեպ է.Պեսկով
«Նախազգուշական միջոցառումներ կձեռնարկենք: Բաննն այն է, որ աճում է ԱՄՆ անկանխատեսելիությունն ու ագրեսիվությունը, Մոսկվայի եւ մեր պետության ղեկավարների հասցեին նման սպառնալիքները աննախադեպ են, քանի որ այդ սպառնալիքը հնչում է ԱՄՆ փոխնախագահի մակարդակով, եւ, բնականաբար, նման ագրեսիվ գծի ֆոնին մենք ստիպված ենք մեր շահերը պաշտպանող քայլեր ձեռնարկել»,-ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նման կերպ է մեկնաբանել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի խոստումը «ճիշտ ժամանակին» ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների համակարգիչների վրա ցանցահենային հարձակումներին պատասխան տալու մասին հայտարարությունը :
