Գնդապետ Ալիեւը գեներալ Չովդարովի հրամանով ինքնասպան է եղել
Ադրբեջանում շարունակվում է ներկայում լուծարված Ազգային անվտանգության նախարարության գործունեության շուրջ սկանդալային գործի դատաքննությունը: Ըստ Qafqazinfo-ի՝ ԱԱՆ գեներալ Աքիֆ Չովդարովի մեղադրականում հիշատակվում է 2015 թվականի ապրիլին ինքնասպան եղած ԱԱՆ գնդապետ Ազեր Ալիեւը: Ավելին, նա արյունարբու գեներալի անմիջական ենթական է եղել: Եվ եթե գնդապետը 7-րդ հարկից ցած չնետվեր եւ չմահանար, ապա կարող էր քրեական գործով պատասխանատվության ենթարկվել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ինքնասպանությունից կարճ ժամանակ առաջ Ազեր Ալիեւը Աքիֆ Չովդարովի հանձնարարությամբ անօրինական խուզարկություններ է կատարել գործարար Իլգար Բուդաղովի գրասենյակում: Սպառնալով ձերբակալությամբ՝ ԱԱՆ ախշատակիցները գործարարից խոշոր գումար են ստացել: Բուդաղովն այս գործում որպես տուժող է ներգրավված:
