Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նորմանդիայի ափերին գտնվող փոքրիկ, միջնադարյան Օնֆլյոր քաղաքում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի հարսանիքը (նա ներկայացնում էր Հայաստանը 2015թ-ի Եվրատեսիլին), հայտնում էblognews.am-ը: Սալահատակ, նեղլիկ փողոցներով, գեղատեսիլ նավահանգստով, մեծ նավերով, տարբեր գույների և չափսերի փայտե տնակներով, հետաքրքիր խանութներով այս փոքրիկ, ձկնորսական քաղաքում ամուսնանալը վաղուց երազանք էր թե՛ Թամարի, թե՛ Քրիսի համար: Ինչպես հարսանեկան դահլիճում նշեց Քրիսը, սա ընդամենը մի խենթ երազանք էր, որն իրականացնելուն օգնեցին հյուրերը, որոնք հաղթահարեցին հազարավոր կիլոմետրեր, մեկը՝ ինքնաթիռով, մեկը՝ գնացքով, մեկը՝ մետրոյով ու մեքենայով, և աշխարհի տարբեր կետերից եկան այստեղ՝ Օնֆլյոր:
Հայաստանից այնտեղ էր Blognews.am Photography-ի թիմը և Բագրատ Սրբազանը, ով էլ անցկացրեց հարսանեկան արարողությունը Սբ. Եկատերինայի կաթոլիկ եկեղեցում, հայկական եկեղեցու արարողակարգով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը