Մոհամմադ Զարիֆը կմասնակցի Սիրիայի հարցով Լոզանի նախարարական հանդիպմանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմասնակցի Սիրիայի հարցով Լոզանում կայանալիք նախարարական հանդիպմանը, հայտնում է РИА Новости-ն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Արտաքին գործերի նախարար Զարիֆը կայցելի Լոզան՝ Սիրիայի հարցով կայանալիք միջազգային համաժողովին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
