Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը լրագրողների հետ զրույցում «ոչ տեղին» է որակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։
Ահմեդովի խոսքով՝ ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Այդ հայտարարությունը հարուցել է սուր արձագանք թե՛ Ադրբեջանի կառավարությունում, թե՛ հասարակությունում։
Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում։ Կարծում եմ, որ ստատուս-քվոյի շուտափույթ փոփոխումը տարածաշրջանում կայունություն ու բարեկեցություն ապահովելու ամենաճիշտ ուղին է։
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նմանատիպ պաշտոնական հայտարարությունները, որը ստեղծվել է հակամարտության կարգավորման վերաբերյալ, կարելի է մեկնաբանել որպես Մինսկի խմբի կողմից իր պարտավորությունները կատարելու անընդունակություն։
Ցանկանում եմ ընդգծել, որ այդ կառույցը զգալի ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար, սակայն նման հայտարարությունները ստվեր են նետում Մինսկի խմբի գործունեության վրա»,- ասել է նա։
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը