Լոզանում սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները
Լոզանում սկսվել է Սիրիայի կարգավորման հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մի շարք տարածաշրջանային պետությունների արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն: Բանակցություններին մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան, ինչպես նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Քաթարի, Հորդանանի, Եգիպտոսի և Իրաքի արտգործնախարարները:
