Նոր կյանքի բնակիչն ահազանգում է

Արարատի մարզի Նոր կյանք գյուղի «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Ամիրյանի և բոլոր աշխատակիցների անունից տնօրենի դուստր Մարինե Ամիրյանը բաց նամակ է ուղղել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը, հայտարարել է, թե պատրաստվում է աշխատանքից ազատել մանկապարտեզի աշխատակիցներին: Ըստ նրա, այդ ուղղությամբ ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչը հակաօրինական է և համարվում է պաշտոնական դիրքի չարաշահում։ Նա իր Facebook-ի էջում գրել է, թե ի լուր բոլորի՝ տեղեկացնում են, որ աշխատողներն ազատման դիմում չեն գրելու, սահմանված կարգով պայքարելու են իրենց իրավունքների համար: «Դիմելու են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, անհրաժեշտության դեպքում՝ դատարան և այլ կառույցներ։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ համայնքի ղեկավարը իր պաշտոնը պետք է ծառայեցնի համայնքի խնդիրները լուծելու համար, իսկ «Հերիք է ինչքան աշխատել եք, ես իմ թիմին եմ բերելու, կարողա՞ գիտեք, որ ամբողջ կյանքս գյուղապետ եմ լինելու, այլ պլաններ ունեմ» և նմանատիպ արտահայտություններ անելով՝ անվստահության մթնոլորտ ու լարվածություն է ստեղծում։ Մեզանից շատերը մեծ նպատակներ ու ծրագրեր ունեն, կարևորն արդյունքն է, միայն մեծ-մեծ խոսելով չէ, անհրաժեշտ են ազնիվ գաղափարներ ու լրջամիտ քայլեր, որոնք դեռևս նկատելի չեն»,-գրել է նա: Մանկապարտեզի տնօրենի դուստրը նաև գրել է, որ մանկապարտեզի աշխատակիցներից շատերն աշխատել են նախկին գյուղապետի պաշտոնավարումից առաջ, ուստի այս դեպքում ծանոթ-խնամիական կապերի մասին խոսք լինել չի կարող: ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ զրուցել է մանկապարտեզի տնօրենի հետ և ասել է նրան, որ իր թիմից է տնօրենի պաշտոնում մարդ նշանակելու, սակայն պնդեց, որ մնացած աշխատողների մասին որևէ խոսակցություն չի եղել:

Բացի այդ համայնքի ղեկավարը նշեց, որ իրենք նախընտրական շրջանում հակառակ ճամբարներից են եղել և ամեն դեպքում իրենց մեջ լարվածություն կա, որի առկայության պարագայում չեն կարող միմյանց հետ աշխատել և իր նախընտրական ծրագրերը կյանքի կոչել: «Ես ծրագրեր ունեմ իրականացնելու, քարոզարշավին ներկայացրել եմ իմ ծրագիրը և դրանք մեր թիմակցի հետ եմ իրականացնելու, նշանակելու եմ իմ տնօրենի թեկնածուին, և խոստացածս իրականացնելու իմ նախընտրական ծրագրով»,-ասաց նա: Հարցին, թե գյուղապետը մանկապարտեզի տնօրենի աշխատանքից դժգոհություն ունի, պատասխանեց, որ ոչ: «Ես ասացի, որ ձեր աշխատանքը ոչ ոք չի քննադատում, ես ուղղակի դժվար թե կարողանամ ձեր հետ աշխատել, քանի որ ամեն դեպում մեր միջև լարվածություն կա, դե հասկանում եք հակառակ ճամբարներից ենք եղել»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք տնօրենի դեմ հակաքարոզչություն է  իրականացրել, ասաց, թե տնօրենի աղջիկ, ով բաց նամակ է հրապարակել, ևս հակաքարոզչություն է իրականացրել: «Ես չեմ շեշտում դա, այն, ինչ եղել է, անցել է, ուղղակի իրենց կողմից նրա մոր հեռացման այդ լուրը փորձում է  տարածել ամբողջ մանկապարտեզի անձնակազմի վրա, թե ես հեռացնելու եմ ամբողջ անձնակազմին, երբ նրանց հեռացնելու խնդիր չկա»,-ասաց նա: Գյուղապետը նշեց, որ իր գյուղի մանկապարտեզում աշխատողները 14 են, մանկապարտեզ են հաճախում 63 երեխա: «Ձմռան ամիսներին մանկապարտեզը գնում է  արձակուրդի, գարնանը  նորից գալիս են, դեռ ոչ ոքի հեռացման խնդիր այս պահին չկա, նոր տնօրեն կնշանակվի կհամաձայնեցվեն:Նման կարիք էլ չկա, գոհ ենք մանկպարտեզի աշխատողների  աշխատանքից»,-ասաց նա: Իսկ թե արդյոք Նիկոլ Փաշինյանի որոշումը կարող է ազդեցություն ունենալ իր որոշման վրա, պատասխանեց. «Ոչ ամենևին, քանի որ ես ծրագիր եմ ներկայացրել, ծրագիրը հավանության է արժանացել կուսակցության կողմից և այդ աշխատանքի պատասխանատուն պետք է ես լինեմ»:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am