Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14.10-ին, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբը այցելել է ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և կլինիկական հիվանդանոցներ, տեղում ծանոթացել է տուժածների (որոնք ինչպես հաղորդվել էր նախկինում 4 են) առողջական վիճակին, զրուցել բժիշկների հետ:
Նախկինի պես տուժածների վիճակը մնում է անփոփոխ, նրանցից 3-ը՝ Հարությունյան Ժ. Մ.-ը (1949 թ. ծնված), Պողոսյան Ս. Ս.-ը (1990 թ. ծնված) և Բաղդասարյան Հ. Մ.-ը (1949 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ Ծատինյան Ա. Ն.-ինը (1984 թ. ծնված)՝ միջին ծանրության:
Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ բուժօգնության դիմած Գևորգյան Վ.-ը դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը