«Ողջ գիշեր բոլորը գիտեին, որ նրա ամուսինը զոհվել էր ժամեր առաջ, իսկ ինքն անտեղյակ էր»: Այսպես էր մակագրել Արշակ Զաքարյանն ապրիլյան դաժան օրերին առաջնագծում նկարած իր տեսանյութը:
Հետո պարզվեց՝ Անուշն ու Գեղամը ընդամենը 6 ամիս առաջ էին ամուսնացել: Հանդիպել էին զորամասում, որտեղ երկուսն էլ ծառայում էին: Սիրահարվել, ամուսնացել էին ու երազում էին երեխաների մասին:
Ապրիլի 4-ին Անուշին հայտնեցին, որ ամուսինը զոհվել է, իսկ հետո ուշագնաց Անուշին ուշքի բերած բժիշկը նրան ասաց, որ բալիկի է սպասում: Կայքն այսօր կապ հաստատեց Անուշի հետ՝ իմանալու՝ ինչպես է ընթանում հղիությունը: «Հղիությունս նորմալ է ընթանում, ամեն ինչ լավ է: Աղջիկս կծնվի նոյեմբերի վերջին: Այս բոլոր ամիսներին միայն այդ միտքն է ապրեցրել մեզ: Սպասում ենք՝ վայրկյանները հաշվելով: Միայն մի բանի համար եմ շատ ցավում, որ Գեղամն այդպես էլ չիմացավ իմ հղիության մասին…»:
Առավել մանրամասն` Blognews.am-ում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը