Երևանի Շիրազի փողոցում ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 14-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ , կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 12/1 հասցեում «Օպել Աստրա» մակնիշի 34C L3 75 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մխրճվել «ՖԼԵՇ» բենզալցակայանի մեջ՝ քանդելով հանգստի սենյակի արտաքին բետոնե պատը` մոտ 6 քմ, ինչի հետևանքով տուժել է բենզալցակայանի աշխատակից՝ 1980 թ. ծնված Գ. Հ.-ը, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Թ.-տ հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական կլին իկա», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները կատարել են ավտոմեքենայի հոսանքազրկման, հովացման աշխատանքներ, փակել գազի բալոնի փականը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը