Լավրովը Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնի
ТАСС-ին ՌԴ պատվիրակության կազմում գտնվող աղբյուրը հայտնել է,որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ժնև, որտեղից կուղևորվի Լոզան, որտեղ կկայանա Սիրիայի հարցով նախարարական հանդիպում:
Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան: Նաև սպասվում է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը, հնարավոր է, Քաթարից ևս:
