Բռնություններ՝ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ /տեսանյութ/

Խոսքի պաշտպանության պետական կոմիտեի  նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2015թ. տարեկան զեկույցը: «Այս տարվա զեկույցն ամենահաստափորն է՝ 82  էջից է բաղկացած: Նման բան չի եղել ԽԱՊԿ գործունեության 13 տարիների ընթացքում: Դա պայմանավորված է նրանով, որ 2015-ը բարդ ու լարված տարի էր, որն ուղեկցվեց լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ ֆիզակական բռնություններով և այլ խոչընդոտներով»,- երեկ հրավիրված ասուլիսին  ասաց  Աշոտ Մելիքյանը: Բանախոսի փոխանցմամբ ՝ բավական է հիշել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները. «Ոստիկանության ծառայողների կողմից բռնության ենթարկվեցին լրագրողները: Լրագրողական գործունեության նկատմամբ խոչընդոտների ու բռնության առումով 2015-ն իր ծավալներով ավելին էր, քան տխրահռչակ 2008 թվականը»: Աշոտ Մելիքյանը փաստեց, որ հունիսի 23-ին ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակիցներ: «ԶԼՄ-ների ևս 11 ներկայացուցիչ բախվել է այլ խոչընդոտների»,- նշեց բանախոսը: Աշոտ Մելիքյանը առանձնացրեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում «A1+»-ի և Ազատություն ռադիոկայանի լրագրողների նկատմամբ բռնության դեպքը. «Նշեմ նաև Սամվել Ալեքսանյանի տան և պահեստների մոտ տեղի ունեցած միջադեպը, ուր Aravot.am-ի և NewsBook.am-ի լրագրողները բռնության ենթարկվեցին: Ամենատագնապալին այն է, որ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը: Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին` բանախոսը նշեց, որ արձանագրել են երկու ֆիզիկական բռնության դեպք. «Եղել են խոչընդոտներ, ինչպես նաև քարոզչության ժամանակ էլ է արձանագրվել ֆիզիկական բռնության դեպք»: Համեմատական անցկացնելով նախորդ տարվա տվյալների հետ` Աշոտ Մելիքյանն ասաց, որ 2015 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8 դեպք: «Այս ցուցանիշը թեև մեկով պակաս է 2014-ի համեմատությամբ, սակայն հարձակումներից տուժած լրագրողների քանակով տարին աննախադեպ էր՝ 23: 2015-ին ԶԼՄ-ների նկատմամբ տարբեր ճնշումների թիվը հասավ 67-ի՝ 24-ով ավելի քան 2014 թվականին: 2015 թվականին արձանագրվել է տեղեկատվություն տարածելու և ստանալու խախտման 30 դեպք, որը 17-ով ավելի էր 2014 թվականից»,-եզրափակեց Աշոտ Մելիքյանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am