«Մեթյու» փոթորիկը`Հաիթիում սովի պատճառ
Reuters գործակալությունը հայտնում է,որ Հաիթիում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատու Իվոն Հելը կարծում է ,որ «Մեթյու» փոթորիկը ոչնչացրել է Հաիթիի բերքի 80 տոկոսը, ինչը կարող է դառնալ երկրում սովի պատճառ: «Սա աղետ է, սա փաստացի նշանակում է, որ մեզ կես տարուց սով է սպասվում»,- ասել է նա: Փոթորիկը ոչնչացրել է այնպիսի գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպիսիք են բրինձը, տարեկանն ու լոբին։ Աղետը վնաս է հասցրել նաև կակաոյի և սուրճի ցանքատարածություններին և մրգատու ծառերին, որոնք ապահովում են արտահանման հիմնական մասնաբաժինը։
