Հոկտեմբերի 17-ին Կառավարության հրավերով նիստ կգումարվի Ազգային ժողովում, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններում ներառված են 4+4+4 ձևաչափով քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մեջ ներառված են ընտրացուցակների հրապարակման հարցը, ընտրատեղամասում և ընտրատեղամասերից դուրս տեսախցիկներ տեղադրելու հարցը և մի շարք այլ փոփոխություններ:
Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը